Կարևոր իրադարձություններ

Ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

29 Հոկտեմբեր, 2020 20:10
Ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են, դոլարինը՝ աճել․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հոկտեմբերի 29-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 493.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.44 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ 

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 578.32 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով և կազմել 6.21 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.69 դրամով և կազմել 641.59 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 539.86 դրամով և կազմել 29648.32 դրամ: Արծաթի գինը նվազել է 7.74 դրամով և կազմել 379.33 դրամ: Պլատինի գինը նվազել է 272.94 դրամով և կազմել 13667.13 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին