Կարևոր իրադարձություններ

Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին

29 Հոկտեմբեր, 2020 19:19
Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ,

Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում: 

Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին