Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ որոշ մարզեր

29 Հոկտեմբեր, 2020 19:12
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ որոշ մարզեր

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել իր քաղաքացիների համար, որում ասվում է․

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական առճակատումները շարունակվում են: Մի ճանապարհորդեք դեպի Լեռնային Ղարաբաղ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է զգույշ լինել ՀՀ տարածքում ճամփորդելիս և խորհուրդ տվել չայցելել Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր։

Դեսպանատնից աշխատողներին, նրանց ընտանիքների անդամներին զգուշացրել են նաև չերթևեկել Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով՝ մինչև Վրաստանի հետ սահման։

Խորհուրդ են տվել նաև չայցելել Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ ու M10 մայրուղուց արևելք ընկած հատվածները»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին