Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, ով փորձել է հարձակում գործել Ջեդդահ քաղաքում տեղակայված Ֆրանսիայի հյուպատոսության շենքի վրա. հայտնում է Al Arabiya-ն:
Սաուդցի տղամարդը հասցրել է դանակահարել անվտանգության աշխատակցին: Տուժածը հոսպիտալացվել է:
Սաուդյան Արաբիայում Ֆրանսիայի դեսպանատունը Twitter-ի իր էջում խիստ դատապարտել է հարձակումը՝ հավելելով, որ վիրավորված անվտանգության աշխատակցի առողջական վիճակը կայուն է: