Կարևոր իրադարձություններ

Պատերազմի ընթացքում, չնայած տնտեսական բարդ իրավիճակին, հարկ վճարողները ավելի պարտաճանաչ են դարձել․ Նիկոլ Փաշինյան

28 Հոկտեմբեր, 2020 19:29
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Պատերազմի ընթացքում, չնայած տնտեսական բարդ իրավիճակին, հարկ վճարողները ավելի պարտաճանաչ են դարձել․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր աշխատանքային հանդիպում ունեցա ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի հետ եւ նա մի զարմանալի տեղեկություն հայտնեց։

Պատերազմի ընթացքում հարկ վճարողների վարքագիծը էականորեն փոխվել է։ Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, նրանք ավելի պարտաճանաչ են դարձել։

Արդյունքում՝ տարվա կտրվածքով բյուջեի վերանայված պլանի շուրջ 40 մլրդ դրամի գերակատարում ենք սպասում, ինչն այնքան անհրաժեշտ է՝ մանավանդ հիմա։

Սա մեր հանրության դիմակայունության կարեւոր ցուցիչ է։ Համազգային համախմբման փայլուն օրինակ։

Հպարտանում եմ մեր գործարարներով։ Հարգանքներիս հավաստիքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին