Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

27 Հոկտեմբեր, 2020 18:38
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու կոչ է արել կողմերին հետևել հրադադարի ռեժիմին։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, գրում է РИА Новости։

«ԱՄՆ պետքարտուղարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Պոմպեոն կոչ է արել կողմերին կատարել  հրադադար հաստատելու իրենց պարտավորությունները, դադարեցնել բռնությունը և  ընտրել Լեռնային Ղարաբաղի  կարգավորման դիվանագիտական ճանապարհը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ։ Նա նաև ասել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին