Կարևոր իրադարձություններ

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ՝ զինծառայողներին. ՊԲ պարգևատրումները

26 Հոկտեմբեր, 2020 19:41
Հեղինակ՝ Պաշտպանության բանակ
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ՝ զինծառայողներին. ՊԲ պարգևատրումները

Պաշտպանության բանակի էջից հայտնում են․ 

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ կստանան շարքային Արեն Ավագի Չոբանյանը (խոցել է 4 զրահատեխնիկա), շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը (խոցել է 4 զրահատեխնիկա), շարքային Էրիկ Սամվելի Ղարիբյանը, շարքային Տիգրան Աշոտի Սիմոնյանը և շարքային Սպարտակ Հայկի Ասատրյանը (ոչնչացրել են թշնամական 2-ական տանկ ու կենդանի ուժ) և շարքային Դավիթ Կարենի Բաղդասարյանը (իր հաշվեկշռում ունի թշնամական 1 ոչնչացված տանկ ու կենդանի ուժ): Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին