Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    502
    509

  • EUR

    599
    613

  • RUB

    6,52
    6,8

Կարևոր իրադարձություններ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում` լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով

26 Հոկտեմբեր, 2020 13:43
Հեղինակ՝ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում` լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով՝

Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․

Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)
Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն
Աշխատանք սոցցանցային հարթակում։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․
Սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram VK, OK )
Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն
Ռուսերեն/անգլերեն/ադրբեջաներեն գրավոր լեզվի իմացություն (նշված լեզուներից առնվազն մեկը)
Adobe Photoshop ծրագրի բազային գիտելիքները ոչ պարտադիր, սակայն ցանկալի են

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են նաև ադրբեջաներեն բանավոր լեզվին գերազանց տիրապետող մասնագետներ։

Հետաքրքրված և վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր անձինք կարող են կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 012 250286՝ ամեն օր 12:00 – 18:00 կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին