Կարևոր իրադարձություններ

Վթար Կիևյան կամրջի մոտակայքում

25 Հոկտեմբեր, 2020 12:25
Վթար Կիևյան կամրջի մոտակայքում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Կիևյան կամրջի տակ «BMW» (վարորդ՝ Արման Ս․, ծնված 1993 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղևոր Լիլիթ Ս․-ին (ծնված 1995 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին