Կարևոր իրադարձություններ

Այսօր ևս չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական մեկ խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

24 Հոկտեմբեր, 2020 22:21
Այսօր ևս չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական մեկ խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են․ Արծրուն Հովհաննիսյան

Առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները. հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, կեսօրվա ընթացնքում սկսվել է հրետանային հուժկու փոխհրաձգություն: Այս մասին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կենտրոնական ուղղությունից դեպի հարավ ու Հադրութից համեմատաբար հյուսիսային կողմ, անտառների ու բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել է դիվերսիոն հետախուզական մեկ խումբ, բայց այդ հատվածի մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են: Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկա, փորձերը կանխվել են, որոշ հատվածներում հակառակորդն ունեցել է նահանջ»,- ասաց Հովհաննիսյանը։

«Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակվողական գործողություններ իրականացնել՝ փոքր օջախային գրոհների տեսքով, կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են և հետ են շպրտվել, որոշ վայրերում հակառակորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլային և զրահային տեխնիկա»,- ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը ցույց տվեց Արցախի տարածքի այն հատվածները, որոնք թեկուզ ժամանակավոր, բայց գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ. «Քարտեզը փոփոխական է, մշտական չէ»,-ընդգծեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին