Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի պատասխանել Թուրքիայի օգնությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկաններ փոխադրելուն առնչվող հարցին

23 Հոկտեմբեր, 2020 20:06
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի պատասխանել Թուրքիայի օգնությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկաններ փոխադրելուն առնչվող հարցին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է պատասխանել այն հարցին, «թե դաշինքի անդամ երկրի համար թույլատրելի է արդյոք Թուրքիայի վարքագիծը, որը, բազմաթիվ հայտարարությունների համաձայն, Սիրիայից իսլամիստ գրոհայիններին տեղափոխում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի»։ Այս մասին հայտնում է գրում է ТАСС գործակալությունը։

Արձագանքելով այդ հարցին` Ստոլտենբերգն ասել է, թե ՆԱՏՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Ղարաբաղի հակամարտության և հատկապես խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ:

«Մենք կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում այն մասին, որ ռազմական գործողություններն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել»,- ասել է Ստոլտենբերգը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին