Կարևոր իրադարձություններ

Դատական դեպարտամենտի 60 աշխատակից մեկնել է առաջնագիծ․ մեկնարկում է կամավորագրման 2-րդ փուլը

23 Հոկտեմբեր, 2020 16:10
Դատական դեպարտամենտի 60 աշխատակից մեկնել է առաջնագիծ․ մեկնարկում է կամավորագրման 2-րդ փուլը

Արցախում ծավալված պատերազմական գործողությունների առաջին իսկ օրվանից Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ՝ իր աշխատակազմ Դատական դեպարտամենտի շուրջ 60 աշխատակից մեկնել է առաջնագիծ որպես կամավորական և ներգրավվել տարբեր ջոկատներում՝ սատար կանգնելու Պաշտպանության բանակին և դիմակայելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային:

Այս մասին հայտնում է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախագահի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կոչերից հետո մեկնարկել է կամավորականների հավաքագրման երկրորդ փուլը:

 

Լրահոս

Դիտել ավելին