Կարևոր իրադարձություններ

Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. TolishMedia

21 Հոկտեմբեր, 2020 15:42
Թալիշներն ու լեզգիները լքում են ադրբեջանական բանակը. TolishMedia

Ադրբեջանական բանակը կազմալուծվում է: Դա տեղի է ունենում ոչ միայն արցախյան բանակի ուժեղ պաշտպանության, այլև թալիշների, լեզգիների ու մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների շնորհիվ, որոնց Ալիևը ուղարկում է առաջնագիծ՝ փորձելով զոհերի թիվը ավելացնել երկրի բնիկ ժողովուրդների շրջանում. հայտնում է TolishMedia-ն:

Նրանք չեն ցանկանում զոհվել դիկտատորի, նրա ռեժիմի և ընդհանրապես՝ Ադրբեջանի համար: Դրա արդյունքում՝ թալիշ և լեզգի զինվորների ավելի շատ զանգվածային դասալքություններ են տեղի ունենում առաջնագծում:

Օրինակ թալիշ զինվորները, ովքեր ուղարկվել էին Գիզիլաբադ գյուղ, սկզբում հրաժարվել են կռվի գնալ, ուր նրանց ուղարկում էին ադրբեջանցի սպաները, իսկ հետո՝ մի քանի հոգով լքել են գյուղը և հետ են փախել հայրենի Լերիկ: Նրանք կարողացել են թափանցել ադրբեջանական անցակետեր և հաջողությամբ հասնել նպատակակետին: Մի շարք նմանատիպ դեպքեր են տեղի ունմեցել լեզգիների հետ, ովքոր բռնի կերպով ուղարկվել են «մսաղաց»:

Ադրբեջանի բնիկ ժողովուրդներից հավաքագրվող զինվորների փախուստը լուրջ սպառնալիք է առաջացնում Ադրբեջանի համար: 

 

Լրահոս

Դիտել ավելին