Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել` 16:23-ին: Այրվել է մոտ 120 հակ անասնակեր: