ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական կողմի հետ բանակցություններ վարել ինչպես Մոսկվայում, այնպես էլ ցանկացած այլ վայրում։
Այն հարցին պատրաստ է արդյոք, անձամբ մեկնել Մոսկվա, որպեսզի ՌԴ միջնորդությամբ հանդիպի Հայաստանի ղեկավարի հետ նա պատասխանել է, որ իրենք մշտապես պատրաստ են հանդիպել և՛ Մոսկվայում, և՛ ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ դնեն հակամարտությանն ու գտնեն կարգավորման ուղիներ։