Կարևոր իրադարձություններ

Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

18 Հոկտեմբեր, 2020 22:16
Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

Փաստենք, որ Ադրբեջանը երկրորդ անգամ խախտեց հրադադարի պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը: Այս մասին հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց զինադադարի պայմանը: Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով: Սկզբից հյուսիսային կողմով հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին` որևէ նշանակալի հաջողություն չունենալով: Նույն ժամանակ հարավային ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել․ մեկ ուղղությամբ, ընկնելով հայկական հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել կորցնելով զգալի թվով տեխնիկա, մեծաքանակ զինամթերք: Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն Բայց կանխավ ասեմ, որ ինչպես ի սկզբանե ներկայացրել էի, այս պատերազմում, երբ չափազանց ուժգին կրակային խտությամբ մարտական գործողություններ են ընթանում, առանձին բնագծերի, հորինված կամ իրական նշաձողերով արտահայտված տեղանքների անուններով, բարձունքներով առաջնորդվել ու տեղանքներ ֆիքսելը ակտուալ չի: 5-րդ սերնդի պատերազմ է ընթանում»,- ասաց Հովհաննիսյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին