Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի նախաձեռնությամբ Երևանը զինվորականներ է ուղարկել Մոսկվա՝ Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար. ՀՀ Վարչապետի խոսնակ

17 Հոկտեմբեր, 2020 08:56
Ռուսաստանի նախաձեռնությամբ Երևանը զինվորականներ է ուղարկել Մոսկվա՝ Ադրբեջանի պատվիրակության հետ հանդիպելու համար. ՀՀ Վարչապետի խոսնակ

Ռուսաստանի նախաձեռնությամբ Հայաստանն ուղարկել է իր զինվորականներին Մոսկվա Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության մեխանիզմը քննարկելու նպատակով, սակայն Բաքուն հարաժարվել է նմանատիպ քայլ կատարել: Այդ մասին ուրբաթ երեկոյան ТАСС-ի թղթակցին հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:

«Երևանը դրական է արձագանքել ՌԴ-ի նախաձեռնությանն ու Մոսկվա ուղարկել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին ադրբեջանական կողմի հետ հանդիպելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել այդ հանդիպմանը։ Դա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունից և մերժում Է ՌԴ նախաձեռնությունը»,- նշել է Գևորգյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին