Կարևոր իրադարձություններ

Ինչու հենց 6 ամսով և որ ապրանքներին է վերաբերում Թուրքիայից ներմուծման սահմանափակումը. փոխվարչապետի պարզաբանումը․ armtimes.com

16 Հոկտեմբեր, 2020 17:04
Ինչու հենց 6 ամսով և որ ապրանքներին է վերաբերում Թուրքիայից ներմուծման սահմանափակումը. փոխվարչապետի պարզաբանումը․ armtimes.com

armtimes.com-ը գրում է․

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է դրել նախագիծ, որով ժամանակավորապես առաջարկվում է արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը ՀՀ: Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ կգործի 6 ամիս ժամկետով: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ որոշվել է դեկտեմբերի 31-ից, որպեսզի մեր հայրենակից տնտեսվարողները 2 ամիս ժամանակ ունենան փոփոխություններին հարմարվելու համար։

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի մի քանի հարցերին է պատասխանել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

- Պարոն Գրիգորյան, ինչո՞ւ է որոշվել ժամանակավորապես արգելել թուրքական ապրանքների ներմուծումը եւ ոչ մշտական:

- Դա ընթացակարգային հարց է: Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 47-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով։ Նշված հավելվածի «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, իսկ հավելվածի 54-րդ կետի համաձայն՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում: Ու չնայած ֆորմալ մենք կարող ենք առավելագույնը 6 ամսով կիրառել սույն սահմանափակումը, բայց ոչինչ չի խանգարում, որ 6 ամսից հետո արգելքը կրկին երկարաձգվի եւս 6 ամսով։ Այս մասով կրկին սահմանափակումներ կիրառելու քանակական շեմեր չկան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին