Կարևոր իրադարձություններ

Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը. Զոհրան Մնացականյան

16 Հոկտեմբեր, 2020 13:57
Հեղինակ՝ Աննա Նաղդալյան
Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հարավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը. Զոհրան Մնացականյան

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին.
- Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հրավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։
 
- Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է հենց Ադրբեջանի ղեկավարությունը:
 
- Միայն հոկտեմբերի 10-ի հայտարարությունից հետո ադրբեջանական գործողությունների արդյունքում արձանագրվել է 6 քաղաքացիական զոհ, որից չորսը՝ գնակահարվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Հադրութում, իսկ 2-ը՝ հրետակոծության հետևանքով: Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործենրի կողմից, որոնք համացանցում տարածում են և փառաբանում են իրենց քստմելի արարքները՝ այդ թվում գերեվարվածների նվաստացումն ու սպանությունները։ Եվ սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 10-ի հայտարարությունը ենթադրում է գերիների փոխանակում։
 
- Տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով հեռանկարում առավել մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության անդառնալի որոշումը՝ իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի:

 

Լրահոս

Դիտել ավելին