Կարևոր իրադարձություններ

Գևորգ Կոստանյանը կկարողանա՞ հայրենիք վերադառնալ. «Ժողովուրդ»

16 Հոկտեմբեր, 2020 09:33
Գևորգ Կոստանյանը կկարողանա՞ հայրենիք վերադառնալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը կքննարկվի այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի:

Հիշեցնենք՝ թե ՀՀ դատախազությունից, թե դատարանից պահանջվել է ոչ թե դադարեցնել Գ.Կոստանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, այլ ընդամենը վերացնել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը եւ հայտարարված հետախուզումը՝ նրան հնարավորություն ընձեռնելով հատել ՌԴ սահմանը եւ հայրենիք վերադառնալ:

Իսկ ո՞վ է այս գործով դատավոր Մարինե Մելքոնյանը: Վերջինս իր դատավորական գործունեությունը սկսել էր 2008 թվականից՝ սկզբում նշանակվելով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ 2016 թվականից, ՀՀ նախագահի հրամանագրով, նշանակվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Նկատենք, որ նա կին դատավորներից ամենահարուստն է, որն ունի 54 հազար դոլար եւ շուրջ 14 մլն դրամ, դրամական միջոցները դրամի վերածելով՝ Մելքոնյանն ունի մոտ 40 մլն դրամ։ Բացի այդ, 2018-ի հայտարարագրում նա նշել է նաեւ մեկ մեքենա՝ Vaz 21214 մակնիշի։

Մելքոնյանը զբաղեցնում է Երեւանի հարուստ դատավորիների 7-րդ հորիզոնականը։ Թե ինչպես է այս կարողության տեր դարձել, առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք։ Նշենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ նախկին զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը պատերազմը սկսելու պահից՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, առաջինը պատրաստակամություն հայտնեց անհապաղ վերադառնալու:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին