Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    495,5

  • EUR

    577
    589

  • RUB

    6,34
    6,59

Կարևոր իրադարձություններ

Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը․ պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա․ մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ․ Արարատ Միրզոյան

15 Հոկտեմբեր, 2020 20:42
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը․ պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա․ մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ․ Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է․

«Էս պատերազմը նոր չի սկսվել։ Էս պատերազմը առնվազն մի քանի հարյուր տարի է վարում են մեր դեմ։

Նպատակը տարածք պոկելը չի, Վարանդան ու Բերձորը չեն, ոչ էլ Շուշին ու Ստեփանակերտը։ Նպատակը մեր ազգի ու պետության խեղճ ու անճար բուտաֆորիայի վերածումն է, քաղաքական քարտեզից մեր վերացումը, հնարավորության դեպքում՝ ի սպառ բնաջնջումը։

Սարդարապատում, Նժդեհյան գոյամարտում, Արցախյան ազատամարտում մենք դա կանխել ենք։ Փոխել ենք բանաձևը։ Սա՛ չի ներվում մեզ։ Սա՛ էն ուզում կոտրել։ Ու մեզ նորից Դեր-Զորի գլխիկոր լուռումունջը դարձնել։

Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը։ Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա։ Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ։

Խրիմյան Հայրիկը Բեռլինի կոնգրեսից որ հետ եկավ, երկաթե շերեփից բացի մի ուրիշ բան էլ ասեց։ Ասեց՝ սերբերի թրից արյուն էր կաթում, դրա համա՛ր իրենց երկիր տվեցին։

Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը։ Հայրենիքն ու տունը չեն զիջվում։ ՈՉ ՄԻ ԳՆՈՎ։

Կեցցե հավերժական հայ ժողովուրդը։

Հաղթելու ենք։ Անկասկած հաղթելու ենք»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին