Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497,5

  • EUR

    580
    594

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Մինսկի խումբը պետք է ավարտի ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները․ Էրդողան. ՏԱՍՍ

14 Հոկտեմբեր, 2020 17:17
Մինսկի խումբը պետք է ավարտի ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները․ Էրդողան. ՏԱՍՍ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավարտի ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններն ու «Ադրբեջանին վերադարձնի իր տարածքները», հայտնում է ՏԱՍՍ-ը։

Էրդողանը ասել է, որ Ադրբեջանը միայն ցանկանում է վերադարձնել իր տարածքները, սակայն Միսնկի խումբը՝ մասնավորապես ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը, ձգձգում են այդ գործընթացը։ Այնուհետև հավելել է, որ ինչ պետք է անի Մինսկի խումբը՝ բանակցություններն ավարտելն ու տարածքները տիրոջը վերադարձնելն է:

Ի պատասխան միջազգային հանրության այն մեղադրանքներին, որ Էրդողանի հովանավորությամբ Սիրիայից Ադրբեջան են տեղափոխվել զինյալներ, Էրդողանը սկսել է մեղադրանքներ հնչեցնել: Նա ասել է, որ ոչ ոք չի խոսում այն սպառազինության մասին, որ Հայաստանին մատակարարվում է Ֆրանսիայից ու Ռուսաստանից, սակայն նրանք Ադրբեջանին մեղադրում են սիրիացի զինյալներին ներգրավելու համար։

«Սիրիացիներն իրենց հայրենիքում գործեր ունեն, նրանք չէին գնա այնտեղ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին