Haber Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Լեռնային Ղարաբաղում «ներդրումների և սոցիալական ծրագրերի իրականացման մասին»։ Հակամարտության ավարտից հետո Լեռնային Ղարաբաղում «հայ և ադրբեջանցի ժողովուրդներին համատեղ կյանքի նախապատրաստելու» մասին։
«Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանը՝ դա, հնարավոր է «միայն Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ»․– ասել է նախագահը։
Ալիևը հայտարարել է, որ կխզի դիվանագիտական հարաբերությունները ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը և համոզված է, որ «այդպիսի երկրներ չեն գտնվի»։