Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489,5
    495,5

  • EUR

    578
    590

  • RUB

    6,33
    6,58

Կարևոր իրադարձություններ

Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

13 Հոկտեմբեր, 2020 17:15
Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ. Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ընդլայնված նիստի ելույթում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմին. «Դուք կարծու՞մ եք, թե 3 միլիոնանոց հայերը Արցախի հետ միասին ագրեսիա՞ են սկսել 8 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ։ Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»։

Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է, որ արցախցիները այժմ կանգնած են ցեղասպանության զոհ դառնալու վտանգի առջև, քանի որ  Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել, խաղաղ բնակչությունը և միջազգային լրագրողները հարձակման են ենթարկվում:

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ  գործ ունենք միջազգային ագրեսորի հետ, որին սատարում է Թուրքիան։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին