Կարևոր իրադարձություններ

Շոյգուն Թուրքիայի ՊՆ ղեկավարին մտահոգություն է հայտնել ԼՂ ճակատ ահաբեկիչների տեղափոխման մասով

13 Հոկտեմբեր, 2020 15:40
Շոյգուն Թուրքիայի ՊՆ ղեկավարին մտահոգություն է հայտնել ԼՂ ճակատ ահաբեկիչների տեղափոխման մասով

Հոկտեմբերի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն  Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ընթացքում  իր մտահոգությունն է հայտնել՝ Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների զինյալների մասով, որոնք տարվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ 

 Սերգեյ Շոյգուն բանակցություններ է անցկացրել տարբեր երկրների իր գործընկերների հետ:

Այդ աշխատանքի գլխավոր նպատակը, ՌԴ ՊՆ-ի հավաստիացմամբ, Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների անհապաղ դադարեցումն ու տարածաշրջանում իրավիճակի կարգավորման նպատակով հակամարտության կողմերի բանակցությունների վերսկսումն է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասությունների սահմաններում ցուցաբերում է ակտիվ մասնակցություն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուտափույթ կայունացման ուղղությամբ:  

 

Լրահոս

Դիտել ավելին