Կարևոր իրադարձություններ

Սերգեյ Շոյգուն ԼՂ հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ

13 Հոկտեմբեր, 2020 13:10
Սերգեյ Շոյգուն ԼՂ հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ

ТАСС-ը գրում է. ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացման հարցին:

Նախարարությունից տեղեկացրել են այն մասին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի Դաշնության ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավորինս շուտ կայունացման նախաձեռնությունների իրականացմանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ:

 ՌԴ ՊՆ–ն նշել է, որ այս աշխատանքի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է և հակամարտության կողմերի միջև բանակցությունների անցումը՝ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար։
 
 

Լրահոս

Դիտել ավելին