Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունենում Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. Ռիա Նովոստի

13 Հոկտեմբեր, 2020 10:50
Տեղի է ունենում Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. Ռիա Նովոստի

Մոսկբշվայում այժմ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Լեռնայիին Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնել են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունից: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն:

Հանդիպումն անցկացվում է Սպիրիդոնովկայի Արտաքին գործերի նախարարության ընդունելության սրահում:

Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահում են Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ):

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի 

 

Լրահոս

Դիտել ավելին