Կարևոր իրադարձություններ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին

10 Հոկտեմբեր, 2020 23:33
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Բաքվին ու Երևանին հետևել հրադադարի ռեժիմին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Բաքվին և Երևանին պահպանել հրադադարի ռեժիմը եւ ավելի շուտ պայմանավորվել հրադադարի մանրամասների մասին, ասվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Գլխավոր քարտուղարը ողջունում է հումանիտար նպատակներով հրադադարի մասին պայմանավորվածությունները, ինչի մասին երեկ երեկոյան Մոսկվայում հայտարարել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարները։ Նա իր երախտիքն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը՝ միջնորդական ջանքերի համար»,- հայտարարել է Դյուժարիկը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին