Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է Լոնդոնի «Չելսիի»՝ Պրեմիեր լիգայում ստեղծված իրավիճակի մասին։
«Կարծում եմ, որ «Չելսին» նման է «Յուվենտուսին»։ Նրանք խնդիրներ ունեին մրցաշրջանի մեկնարկում, սակայն կարծում եմ, որ նրանք կբարելավել իրենց դիրքերն առաջիկա 2-3 ամիսներին։ Նրանք լավ թիմ եւ մարզիչ ունեն։ Չեմ կարծում, որ «Չելսին» խնդիրներ կունենա Չեմպիոնների լիգայում հայտնվելու հետ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը։