Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի համար վաղ է բնակավայրեր վերցնելու մասին հայտարարություններ անել. Նիկոլ Փաշինյան

08 Հոկտեմբեր, 2020 19:43
Ադրբեջանի համար վաղ է բնակավայրեր վերցնելու մասին հայտարարություններ անել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական «Spiegel» շաբաթաթերթին տված հարցազրույցի շրջանակում անդրադարձել է Ադրբեջանի հայտարարություններին, թե հակառակորդի բանակն առաջ է շարժվում հիմնականում հարավում՝ Իրանի հետ սահմանին:

Թեմայի վերաբերյալ հատվածը ներկայացնում ենք ստորև.

Spiegel - Ադրբեջանական բանակն առաջ է շարժվում հիմնականում հարավում՝ Իրանի հետ սահմանին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե ամեն օր հայտարարում է բնակավայրեր վերցնելու մասին: Ինչո՞ւ ուղղակի այդ գյուղերը չեք թողնում նրանց: Այդ տարածքն անմարդաբնակ է, կոպիտ ասած՝ չի պատկանում Լեռնային Ղարաբաղին, այլ անվտանգության գոտում է, որը տարիներ առաջ ձևավորել են հայերը վիճելի տարածքի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար վաղ է այդպիսի հայտարարություններ անել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակն իրականացնում է հակաահաբեկչական գործողություններ, և այդ գործողությունների արդյունքում է, որ մենք պիտի տեսնենք, թե ինչ է կատարվում տեղում: Անվտանգության գոտին քմահաճույքի համար չի ձևավորվել: Խոսքը գնում էր Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու, պոտենցիալ ռմբահարողներին քաղաքներից ու գյուղերից հեռու պահելու մասին: Այսօրվա գործողությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ գոյութենական սպառնալիքի ներքո Ադրբեջանի կողմից:

Հարցազրույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին