Կարևոր իրադարձություններ

Շրջափակումից 7 զինծառայողի է հանել, չի նահանջել․ Ճանաչենք մեր հերոսներին

08 Հոկտեմբեր, 2020 15:31
Շրջափակումից 7 զինծառայողի է հանել, չի նահանջել․ Ճանաչենք մեր հերոսներին

Պաշտպանության բանակից հայտնում են. 

Ճանաչենք մեր հերոսներին
<<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, ով մասնակցել է մարտական դիրքերից մեկը ետ վերցնելու գործողությանն ու, հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին, միջոցներ է ձեռնարկել նրանց շրջափակումից հանելու համար: Մայոր Հովհաննես Այվազյանը <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել թշնամական 3 տանկ խոցելու համար: Փոխգնդապետ Արման Կոստանյանը, չնայած ծանր մարտական իրադրությանը, չի նահանջել, կազմակերպել է ստորաբաժանման գրագետ պաշտպանությունը, ետ մղել հակառակորդի բազմաթիվ գրոհներն ու, պատճառելով վերջինիս մեծաթիվ կորուստներ, ապահովել գումարտակի պաշտպանության կայունությունը, ինչի համար էլ ներկայացվել է <<Մարտական խաչ>>-ի ասպետության 1-ին աստիճանի: Նույն կարգի շքանշանի է ներկայացվել նաև փոխգնդապետ Արսեն Խաչատրյանը՝ նույն կերպ ապահովելով պաշտպանության կայունությունն ու հսկայական կորուստներ պատճառելով թշնամական զորքերին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին