Կարևոր իրադարձություններ

«Հայերի համար սա անշուշտ սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ ընդդեմ այլ կրոնի»

08 Հոկտեմբեր, 2020 12:19
«Հայերի համար սա անշուշտ սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ ընդդեմ այլ կրոնի»

Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo թելեգրամյան ալիքում հրապարակում է կատարել

«Մեջքիս ետևում հինավուրց Շուշիի շիական մզկիթն է, որը հրթիռակոծվում է Ադրբեջանի ԶՈւ կողմից, ոչ միայն ՀԿՌՀ-ներով, այլև LORA հրթիռային կայաններով: Առհասարակ Շուշիում կա նաև երկրորդ շիական մզկիթը. երկուսն էլ վերականգնվել են Արցախի իշխանությունների կողմից՝ որպես պատմական հուշարձան: Հայերի համար սա անշուշտ սրբազան պատերազմ է, բայց ոչ պատերազմ ընդդեմ այլ կրոնի:
Ակնհայտ է, որ առաջնագծում (նաև թիկունքում) կռվում են պատմական թշնամու քաղաքական ագրեսիայի դեմ»:
Գրել է ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը WarGonzo թելեգրամյան ալիքում և լուսանկար է հրապարակել Շուշիի շիական մզկիթի դիմաց կանգնած:

 

Լրահոս

Դիտել ավելին