Կարևոր իրադարձություններ

Այսօր «Զինուժը» հրապարակեց ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման տեսանյութ. Razminfo

07 Հոկտեմբեր, 2020 14:28
Այսօր «Զինուժը» հրապարակեց ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման տեսանյութ. Razminfo
Այսօր «Զինուժը» հրապարակեց ադրբեջանական զորամասերից մեկի ոչնչացման մի տեսանյութ։
Տեսանյութում Ադրբեջանի Սարիջալու գյուղի մոտ տեղակայված զորամաս է, որը
Razm.Info-ի տվյալների համաձայն հրետանիով ու հատուկ նշանակության ստորաբաժանումով ուժեղացված մոտոհրաձգային գումարտակ է։ Հրետանին ներկայացված էր Դ-30 հաուբիցների մարտկոցով։ Ընդհանուր անձնակազմը մոտ 250–300 հոգի։
Այս բազան հիմնովին վերակառուցվել և շահագործման էր հանձնվել 2015թ․ հուլիսին։ Բացման արարողությանը մասնակցել էին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը։
ՀՀ ՊՆ հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է ոչնչացվում զորանոցներից մեկը, գարաժը և պահեստը։
Կից արբանյակային լուսանկարում հենց այդ բազան է։ Երկրորդ նկարում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը և ԳՇ պետ Սադիգովը հենց մեր հարվածի տեղում կանգնած՝ տարիներ առաջ բազա այցի ժամանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին