Կարևոր իրադարձություններ

Հայտնվել են խարդախներ, որոնք լուսանկարում են արցախցիների անձնագրերը, գումար վերցնում. Զարուհի Բաթոյան

06 Հոկտեմբեր, 2020 20:50
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Հայտնվել են խարդախներ, որոնք լուսանկարում են արցախցիների անձնագրերը, գումար վերցնում. Զարուհի Բաթոյան

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ,

Վերջին օրերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ նախարարության անունից հանդես եկող քաղաքացիների խումբ այցելում է Արցախից Հայաստանում ժամանակավոր կացարաններում հանգրվանած քաղաքացիներին, ինչպես նաև՝ այն մարդկանց, ովքեր հյուրընկալել են արցախցի մեր հայրենակիցներին: Նախարարության անունից հանդես եկող մարդիկ պահանջում և լուսանկարում են Արցախի քաղաքացիների անձնագրերը: Բացի այդ, նախարարության անունը շահարկող խարդախները կացարանով ապահովման կամ տրանսպորտային հարցերը լուծելու համար արցախցի մեր հայրենակիցներից գումար են պահանջում:

Խնդրում ենք՝ զգոն եղեք:

Որևէ մեկին ԹՈՒՅԼ ՉՏԱՔ նկարել Ձեր անձը հաստատող փաստաթղթերը:

Պետական կառույցների անունից հանդես եկող յուրաքանչյուր քաղաքացուց ՊԱՀԱՆՋԵՔ դրա մասին հավաստող վկայական ներկայացնել:

Յուրաքանչյուր նման դեպքի մասին ահազանգեք Ոստիկանություն՝ 1-02, Ռազմական դրության թեժ գիծ՝ 117, անհնարինության դեպքում՝ դիմեք Ձեզ հյուրընկալած տեղացիներին:

Եվ հիշեք՝ պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծման համար զանգահարեք 117, մի վճարեք Ձեզ աջակցություն խոստացող որևէ անհատի»:

 

Լրահոս

Դիտել ավելին