Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ՀԱՊԿ-ին հայտնել է «Անքակտելի եղբայրություն» զորավարժություններին չմասնակցելու մասին

06 Հոկտեմբեր, 2020 14:51
Հայաստանը ՀԱՊԿ-ին հայտնել է «Անքակտելի եղբայրություն» զորավարժություններին չմասնակցելու մասին

Հայկական կողմը տեղեկացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որ չի մասնակցելու հոկտեմբերին անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2020» զորավարժություններին:

ТАСС-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել «Անքակտելի եղբայրություն-2020» խաղաղապահ զորավարժություններին, որոնք ծրագրվում են անցկացնել Բելառուսի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-ից 16-ը», – նշել է նա։

Զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու պատճառը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումն է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին