Կարևոր իրադարձություններ

Արցախցի դպրոցականները, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը․ ԿԳՄՍ փոխնախարար

03 Հոկտեմբեր, 2020 20:29
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Արցախցի դպրոցականները, կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը․ ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։

Խրախուսեք նրանց գնալ դպրոց, որովհետև էդպիսով կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը, որ շատ կարևոր է, այլ նաև շփվել իրենց հասակակիցների հետ, ընկերանալ, հոգեբանական աջակցություն ստանալ, ամրապնդել էն կապերը, որ վերադարձից հետո էլ լավ ընկերներ կդարձնի ՀՀ տարբեր համայնքների և Արցախի երեխաներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին