Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Նախագահներն անդրադարձել են մի շարք միջազգային խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին:
Երկու երկրների առաջնորդները նաև քննարկել են իրավիճակը Բելառուսում և Ռուսաստանում, մանրամասն տեղեկություններ են փոխանակել երկրների ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Նախագահները քննարկել են նաև տրանսպորտային հաղորդակցության կարգավորման հարցով հետագա գործողությունները:
Ինչպես նաև մեծ ուշադրություն է հատկացվել «Սլավոնական եղբայրություն-2020» կայացած համատեղ զորավարժությունների վերլուծությանը: