Կարևոր իրադարձություններ

Արցախ մեկնողների մոտ փաստաթղթերի առկայությունը պարտադիր է. ԱԱԾ

01 Հոկտեմբեր, 2020 19:58
Արցախ մեկնողների մոտ փաստաթղթերի առկայությունը պարտադիր է. ԱԱԾ

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն  ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:

Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը:

 

Լրահոս

Դիտել ավելին