Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հայտարարել է՝ չի ընդունելու Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ կոչը

01 Հոկտեմբեր, 2020 19:05
Էրդողանը հայտարարել է՝ չի ընդունելու Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համատեղ կոչը

Armtimes.com-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր երկրի մեջլիսում  ելույթի ժամանակ արձագանքել է այսօր ընդունված Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Էմանուէլ Մակրոնի համատեղ հայտարարությանը, որով նրանք կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Reuters-ը փոխանցում է, որ Էրդողանն ասել է, թե չի ընդունում 3 երկրների հայտարարությունն ու գտնում է, որ երկարատեւ խաղաղության հասնելու միայն մեկ տարբերակ կա՝  «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, հանի իր զորքը»:

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այս խնդիրը արհամարհել են ու դրանով չեն զբաղվել գրեթե 30 տարի, անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել հիմա», - ասել է Թուրքիայի նախագահը: 

Մանրամասն՝ սկզբնացբյուրում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին