Կարևոր իրադարձություններ

Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի դադարեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

29 Սեպտեմբեր, 2020 14:06
Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի դադարեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Ռուսաստանն անընդհատ կապ մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ և ամեն ինչ անում է, որպեսզի դադարեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը, և կողմերը վերադառնան բանակցությունների սեղան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն աշխատում է բոլոր կողմերի հետ», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։

Այս պահին պաշտոնական տվյալներով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհվել է 84 զինծառայող։

 

Լրահոս

Դիտել ավելին