Կարևոր իրադարձություններ

Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

29 Սեպտեմբեր, 2020 10:27
Այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր այն կամավորներին, որ միացան մեր կոչին և կատարեցին արյունատվություն: Այս մասին տեղեկացնում է Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

 

«Տեղեկացնում ենք, որ այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրում ենք չայցելել Արյունաբանական կենտրոն:

Անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնենք:

Շնորհակալ ենք»,-հայտնում են Արյունաբանական կենտրոնի էջում:

 

Լրահոս

Դիտել ավելին