Կարևոր իրադարձություններ

Ալիևը հոգեվարքի մեջ է․ այս պատերազմը երկար կտևի, բայց մենք կհաղթենք․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

28 Սեպտեմբեր, 2020 22:20
Ալիևը հոգեվարքի մեջ է․ այս պատերազմը երկար կտևի, բայց մենք կհաղթենք․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

Արցախ-ադրբեջանական սահմանին երկու օր է թեժ մարտեր են ընթանում։ Ադրբեջանն այս անգամ հարվածներ է հասնցում, ոչ միայն դիրքերի ուղղությամբ, այլև թիրախավորել է խաղաղ բնակչությանը։ Այն որ Ադրբեջանի նախագահը կրկին պատերազմ է հրահրելու , սպասելի էր, բայց որ լայնամասշտաբ կլինի, չէինք սպասում։ Ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը․ Ստեփան Գրիգորյանը պնդում է՝ Ադրբեջանը հարձակվում է Արցախի ուղղությամբ այն դիրքերի միջոցով, որը ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրեց։ Ադրբեջանը բացեիբաց ցանկանում է ոչնչացնել և՛ Արցախը, և՛ Հայաստանը ։ Քաղաքագետն ընդգծում է՝ կարևոր է միջազգային հանրության արձագանքը, որը դեպի հայկական կողմն է։ Երկու օրերի ընթացքում Ֆրանսիայից մինչև Կիպրոս և այլոք իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին։ Խորհրդարանում երեկ պատգամավորները բարձրաձայնում էին Արցախի ճանաչման հարցը, փորձագետն ընդգծում է՝ Արցախի անկախությունն անշուշը կարևոր հանգամանք է։ Թուրքիան, ըստ քաղաքագետի ՝ անշուշտ դերակատարություն ունի այսօրվա պատերազմում։ Եթե հաստատվի, որ Թուրքիան այս պատերազմում ծանր տեխնիկա է օգտագործել Արցախի դեմ, դա միջազգային սկանդալ կլինի։ Ստեփան Գրիգորյանը խուսափում է՝ կանխատեսումներ անել, բայց նշում է՝ այս պատերազմը քառօրյա պատերազմից երկար կտևի։

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին