Կարևոր իրադարձություններ

Աջակցեք մեր քրիստոնյա Հայաստանին. Գերտ Վիլդերս

28 Սեպտեմբեր, 2020 11:35
Աջակցեք մեր քրիստոնյա Հայաստանին. Գերտ Վիլդերս

«Դադարեցրեք իսլամական Ադրբեջանի հրոսակների ագրեսիան, որին աջակցում է Թուրքիայի բռնապետ Էրդողանը: Աջակցեք մեր քրիստոնյա Հայաստանին, ընկերնե՛ր», ֆեյսբուքյան էջում գրում է Հոլանդիայի աջերի առաջնորդ Գերտ Վիլդերսը: 

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:  

Վերջին պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունի 31 զոհ և կա շուրջ 200 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 

Լրահոս

Դիտել ավելին