Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիական բնակչության շրջանում 30-ից ավելի վիրավոր կա. Արտակ Բեգլարյան

27 Սեպտեմբեր, 2020 19:52
Քաղաքացիական բնակչության շրջանում 30-ից ավելի վիրավոր կա. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանի հարձակման հետևանքվ այս պահին հաստատված երկու քաղաքացիական զոհ կա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Վիրավորների առումով թվերը ճշտվում են, այս պահի դրությամբ՝ 30-ից ավելի, բայց, կարծում եմ, թիվը մեծանալու է։ Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել»,- հավելել է Բեգլարյանը։

Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը քիչ ավելի վաղ տեղեկացրել էր զինծառայողների շրջանում 16 զոհի և 100-ից ավելի վիրավորների մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին