Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել են գիշերը հրավառություն կատարած քաղաքացիները

26 Սեպտեմբեր, 2020 15:20
Հայտնաբերվել են գիշերը հրավառություն կատարած քաղաքացիները

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00․50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ավանում հրավառություն է։
Ոստիկանության օպերատիվ խումբը Ավանի Հովհաննիսյան թաղամասում հայտնաբերել է 40-ամյա մի տղամարդու, որը հրավառություն էր կատարել։

Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Նույն օրը, ժամը 1․10-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները մայրաքաղաքի Պռոշյան փողոցում հայտնաբերել են 22-ամյա մի աղջկա, որը հրավառություն է կազմակերպել։

Նրա նկատմամբ նույնպես կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին