Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    497

  • EUR

    578
    592

  • RUB

    6,32
    6,62

Կարևոր իրադարձություններ

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին և ևս 6 անձի

25 Սեպտեմբեր, 2020 22:35
Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին և ևս 6 անձի

Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Զարթոնք» թերթը, այս մասին հայտնում է թուրքական Tele1 հեռուստանըկերությունը։

Հայտնի է, որ այդ ցուցակի մեջ են ընդգրկվել են պատգամավորներ Գարո Փայլանը,  Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզայ Թեմելլին և Սերպիլ Քեմալբայը։

Զանգվածային ձերբակալություններին առաջինը արձագանքել է Արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը, ով ասել էր, որ քրդամետ կուսակցության դեմ հակաահաբեկչական գործողություն է սկսվել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին