Կարևոր իրադարձություններ

ՍԴ նախագահի միակ թեկնածուն Խունդկարյանն է. Աշոտ Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել․ նիստը կշարունակվի վաղը

24 Սեպտեմբեր, 2020 18:59
ՍԴ նախագահի միակ թեկնածուն Խունդկարյանն է. Աշոտ Խաչատրյանն ինքնաբացարկ է հայտնել․ նիստը կշարունակվի վաղը

Այսօր ընթացող Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով:Նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10:30-ից:  Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Սահմանադրական դատարանի դատավոր Էդգոր Շաթիրյանը:

«Ինքնաառաջադրվեց մեկ թեկնածու, դատավորներից մեկը ևս մեկ թեկնածուի առաջադրեց, ինչից հետո այդ թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց: Ըստ էության, թեկնածուն մեկն է: Թեկնածուն ունեցավ ծրագրային ելույթ, ինչին հաջորդեց հարցուպատասխանը: ՍԴ աշխատանքային սահմանակարգը ընդմիջվեց և կվերսկսվի վաղը»- հայտնել է Շաթիրյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին