Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

23 Սեպտեմբեր, 2020 20:53
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 11:20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ-3 ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Nissan և ВАЗ 21013 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Ապարանի և Արագածի բժշկական կենտրոնների բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Nissan-ը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ВАЗ 21013-ին: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին