Կարևոր իրադարձություններ

Մյասնիկյան փողոցի բնակարաններից մեկի 94-ամյա բնակիչը սայթաքել և ընկել է նկուղը․ ահազանգ ԱԻՆ-ում

23 Սեպտեմբեր, 2020 18:25
Մյասնիկյան փողոցի բնակարաններից մեկի 94-ամյա բնակիչը սայթաքել և ընկել է նկուղը․ ահազանգ ԱԻՆ-ում

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սայթաքել և ընկել է նկուղը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները նկուղից դուրս են բերել Սեդա Ա․-ին (ծնված 1926 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին