Կարևոր իրադարձություններ

Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը. Սևակ Միքայելյան

22 Սեպտեմբեր, 2020 22:13
Հեղինակ՝ Սևակ Միքայելյան
Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը. Սևակ Միքայելյան

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դժբախտ պատահարի հետևանքով այսօր կյանքից վաղաժամ հեռացել է մեր գործընկեր Ստեփան Կոտանյանը:

Խորապես վշտացած ենք Ջրառատ թաղամասում Հրազդանի համայնքապետարանի լիազոր ներկայացուցիչ` Ստեփան Կոտանյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Դժբախտ պատահարն այսօր խլեց մեր գործընկերոջ և մեծ բարեկամի կյանքը: Նրա մահը ծանր կորուստ է բոլորիս համար: Խորին ցավակցությունս և կարեկցանքս եմ հայտնում Կոտանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին: Հարգենք և վառ պահենք թեև կարճ, բայց բովանդակալից և հարգալից կյանքով ապրած ազնվագույն մարդու և ընկերոջ հիշատակը»:

 

Լրահոս

Դիտել ավելին